Պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը. Փաշինյան
A1News.am-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ դելիմիտացիա և դեմարկացիա սկսելու գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից կոնկրետ պատասխան չտալու պատճառով.
ՌԴ-ն երեք անգամ հանդես է եկել առաջարկով: Այս մասին Փաշինյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: ՔՊ-ից Սարգիս Խանդանյանը հետաքրքրվեց, թե ինչ խոչընդոտներ կան դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները սկսելու համար:
Փաշինյանը հիշեցրեց՝ դեռևս 2021-ի մայիսին կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ: «Նախընտրական շրջանում, դրանից առաջ և հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը:
Եվ ըստ էության մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով: Եվ ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ: Իմ տպավորությամբ, գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,-ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց՝ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է: «Նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում դելիմիտացիայի և դերմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,-շեշտեց վարչապետը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»