ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Ադրբեջանի հայտարարությունները Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու վերաբերյալ հերթական սադրանքն են, Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտարարել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը փաստաթղթեր ներկայացնել՝ Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրկելու համար։
ԱԳՆ-ում հայտարարել են, որ այս պահին Ադրբեջանի կողմից նման հարցում ուղարկելու մասին տեղեկատվություն չկա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին և պաշտոնյաների հայտարարություններին, ապա Բաքուն մշտապես քաղաքականացնում է մշակութային ծրագրերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, հանդես է գալիս տարբեր սադրիչ նախաձեռնություններով:
«Այդ առումով բացառություն չէ նաև Շուշին «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծագործական քաղաքների ցանցում» ընդգրելու հայտի վերաբերյալ հայտարարությունը»,-ասվում է պարզաբանման մեջ։
ԱԳՆ-ից հայտնեցին նաև, որ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում հայկական մշակութային և կրոնական արժեքների պատշաճ պահպանման հարցը գտնվում է գերատեսչության ուշադրության կենտրոնում:
Այս առումով աշխատանքներ են տարվում, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ հայկական պատմամշակութային ժառանգության էության ոչնչացումն ու խեղաթյուրումը կանխելու համար։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»