Մայիսի 12-ի ադրբեջանական հարձակման հետեւանքով ՀՀ 40-45 քառ. կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ. Փաշինյան.
Այո, 2020թ. նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները, որոնք ճշգրիտ ավելի քան 40-45 քառակուսի կմ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ դա մայիսի 12-ին տեղի ունեցած ադրբեջանական ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը բավական միանշանակ դատապարտել է: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ինֆորմացիան կոմիտե» տեղեկատվական-հասարակական կազմակերպության հարցին՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածքներ հայտնվե՞լ են Ադրբեջանի վերահսկողության ներքո, եթե այո, ապա ինչպե՞ս չի փոխվել բալանսը: «Մենք հենց էդ ենք ասում՝ այս ագրեսիան պետք է վերացվի, որ մենք այս ագրեսիայի փաստը միջազգային բոլոր ատյաններում պետք է հնչեցնենք ու հետապնդենք, պահանջենք, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս ագրեսիան վերացվի»,- նշեց Փաշինյանը




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»