Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ադրբեջանը մտադիր է օկուպացված տարածքներում ահաբեկիչների պատրաստման կենտրոններ ստեղծել

Ադրբեջանի իշխանությունները կրթական հաստատություններ ստեղծելու անվան տակ կփորձեն ստեղծել ահաբեկիչների պատրաստման կենտրոններ։ Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «մանկավարժական ինստիտուտի վերստեղծման անհրաժեշտության» մասին հայտարարությունը։ Նկատենք, որ ինստիտուտն ընդհանրապես չի լուծարվել, ինչպես պնդում են Բաքվում, այլ հիմք է հանդիսացել համալսարանի ստեղծման համար։

«Սկսենք փաստերից։ Ստեփանակերտում իսկապես գործում էր մանկավարժական ինստիտուտ, որն ավարտել են բազմաթիվ բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր երկար տարիներ զարգացնում էին Լեռնային Ղարաբաղը։ Բուհի շրջանավարտներն աշխատում էին կառավարության ապարատում։ Դա իսկապես կադրերի դարբնոց էր։ Ճիշտ է, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը փորձեց իր աշխարհքաղաքական նպատակների համար օգտագործել կրթական ոլորտը։ Նրանք հասան նրան, որ մանկավարժական ինստիտուտում բացվեց ադրբեջանական հատված՝ թեպետ դրա կարիքը չկար այն պարզ պատճառով, որ չկային համապատասխան թվով ադրբեջանցի ուսանողներ, իսկ արդեն առկա ուսանողները կարող էին սովորել ռուսական հատվածում։ Սակայն կայացվեց քաղաքական որոշում, ադրբեջանական ԽՍՀ տարբեր հատվածներից Ղարաբաղ ուղարկվեցին ուսանողներ՝ ծառայության, քանի որ դա ուսում չէր։ Դրանից հետո բազմաթիվ ուսանողներ մնացին նախկին ինքնավար մարզում։ Այդպիսով ԱԽՍՀ նախկին ղեկավարությունը փորձում էր փոխել ժողովրդագրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Որոշ չափով նրանց հաջողվեց որոշ փոփոխություններ մտցնել։ Օրինակ՝ 1923 թվականին, երբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, ադրբեջանցիները կազմում էին բնակչության 2%-ը, 98%-ը հայեր էին։ 1988-ին հայերը կազմում էին 78 տոկոսը։ Այդուհանդերձ, ադրբեջանցիները չկարողացան հասնել իրենց նպատակին, որն էր՝ սողացող էքսպանսիայի միջոցով փոխել ժողովրդագրական իրավիճակը։ Ի դեպ, նման «ծառայություն» են անցել ոչ միայն Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ադրբեջանցի ուսանողները, այլեւ պրոֆտեխնիկական ուսումնարանների ուսանողները։ Ինչ վերաբերում է ինչ-որ համայնք «ներկայացնող» այսպես կոչված պատգամավորի հայտարարությանը, պարզ է, որ նա բարձրաձայնում է Ադրբեջանի իշխանությունների աշխարհքաղաքական ծրագրերը։ «Ինստիտուտի» քողի տակ իրական նպատակը ռազմական քաղաքի ստեղծումն է Ղարաբաղի գրավման համար։ Բացառված չէ, որ Ադրբեջանի իշխանությունները կդիմեն սադրանքների։ Օրինակ՝ որպես առաջին քայլ Շուշիում կարող են ինստիտուտ բացել ու այն հռչակել «Խանկենդի»։ Պետք է հիշել, որ ոչ ոք չի ցանկանում գնալ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, որքան էլ երկրի իշխանությունները փորձեն հակառակը հայտարարել։ Այնտեղ գնում են շարքային ահաբեկիչներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք փաստացի սեփականաշնորհել են այն, ինչ մնացել է Շուշիում։ Այս ամենն արձագանք է Շուշիում «Գորշ գայլերի» ճեմարանի բացման նախօրոք հայտարարված նախագծին։ ԱՀ ղեկավարությունը կարող է ինստիտուտ ստեղծելու քողի տակ բացել նման ուսումնական հաստատություն եւ պատրաստել  ահաբեկիչների։  
Ավելին