Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլը: «Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում և կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի ակտուալ այլ հարցեր ևս, մասնավորապես ուկրաինական, աֆղանական և լիբանանյան խնդիրները, իրադրությունը Բելառուսի հետ սահմանին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»