Եվրոպա Լիգա․ Հայտնի է փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի 13 մասնակից
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին նաև Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի մի քանի մասնակիցներ։
Այսպիսով, այս պահի դրությամբ հայտնի են փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի 24 մասնակիցներից 13-ը։
ՉԼ-ում իրենց խմբերում երրորդ տեղն են ապահովել հետևյալ թիմերը․
«Շերիֆ» (Մոլդովա)
«Բորուսիա Դ․» (Գերմանիա)
«Զենիթ» (Ռուսաստան)
Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Չեմպիոնների լիգայից «Ժամանած» թիմերը և ԵԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (16 թիմ) կբաժանվեն զույգերի և ևս մեկ լրացուցիչ փուլ կանցկացնեն՝ որոշելու 1/8 եզրափակչի մյուս 8 հաջողակներին։
Եվրոպա Լիգայի խմբային փուլի արդյունքներով փլեյ-օֆֆի և լրացուցիչ փուլի ուղեգիր են ձեռք բերել հետևյալ ակումբները։
«Լիոն», «Մոնակո» (Ֆրանսիա)
«Այնտրախտ», «Բայեր» (Գերմանիա)
«Վեստ Հեմ» (Անգլիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան)
«Գալաթասարայ» (Թուրքիա)
«Լացիո» (Իտալիա)
«Բետիս» (Իսպանիա)
«Ռեյնջերս» (Շոտլանդիա)
Այս պահի դրությամբ, ԵԼ խմբային փուլում առաջին տեղերն ապահովել են «Լիոնը», «Մոնակոն», «Վեստ Հեմը» և «Բայերը», որոնք արդեն ունեն ԵԼ փլեյ-օֆֆի 1/8 եզրափակչի ուղեգրեր։
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի հաղթողը մյուս մրցաշրջանում ստանում է ՉԼ խմբային փուլի մասնակցության ավտոմատ հնարավորություն։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»