Փաշինյանը Ալիևին հիշեցրեց հայ գերիների խնդրի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ Ադրբեջանի նախագահի այն ձևակերպման հետ, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը, բացառությամբ տարածաշրջանի ապաշրջափակումից, կատարված են: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Հայաստանի վարչապետը ասել է Սոչիում մեկնարկած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման ժամանակ:
Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրենք անձնական հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում բազմիցս քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց խնդիրը:
Վարչապետը շեշտել է, որ դա շատ կարևոր հումանիտար հարց է: «Բայց ես ուզում եմ ասել, որ մենք այսօր հավաքվել են ոչ թե որպեսզի միայն բարձրաձայնենք խնդիրները, այլև քննարկենք դրանց լուծման հարցը: Ես նույնպես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Ապաշրջափակման և տրանսպորտային ու տնտեսական կապերի բացման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն շահագրգռված ենք լուծելու այդ հարցերը»,- հավելել է Հայաստանի վարչապետը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»