Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց
Պատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան
Քաղաքականություն

Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի՝ շուրջ երկու ժամ տևած առցանց ասուլիսի ժամանակ, երբ նա պատասխանում էր ՀԿ-ների և զանգվածային լրատվամիջոցների հարցերին, ընտրողաբար էր մոտենում, թե որ հարցին պատասխանի, որն` անտեսի, 168․am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։ Նա ընդգծել է, որ «Ֆեյսբուքում» մեկնաբանություն թողնելու հնարավորությունը փակ էր, մարդիկ զրկված էին իրենց կարծիքներն արտահայտելու հնարավորությունից։

Վահե Հակոբյանն անդրադարձել է Փաշինյանի արտահայտած մի քանի մտքի՝ վերաբերող, մասնավորապես, Խորհրդային քարտեզներին, «անկլավներին», պատերազմի հանգամանքներին, նրա երկիմաստ ակնարկներին։ Ըստ պատգամավորի՝ շատերն են կարծում, որ այդ հարցազրույցով Փաշինյանը նոր պատերազմ սադրեց։

Այնուհանդերձ, Վահե Հակոբյանի խոսքով, որքան էլ իր համար դժվար և տհաճ լիներ, նայել է այդ ասուլիսը և համոզված է՝ բոլոր հարցերը նախապես էին ընտրել ու նաև խմբագրել։

«Ես այնտեղ տեսա նոր տեսակի Փաշինյանի, որով արդեն ոչ թե իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, այլ մասնագետները, որոնք առնչվում են առողջության, ավելի ճիշտ՝ առողջության բացակայության հետ։ Ընդհանուր առմամբ, ինձ համար ընկալելի դարձավ երկու մեսիջ՝ նա փորձեց դա ուղղել այն հանրությանը, որին ծայրահեղ արհամարհում է։ Փաշինյանի ասելիքն այն էր, որ դեմարկացիա և դեմիլիտացիա անելով՝ ճանաչելու ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հետո՝ նրանց ճանապարհներ տալը «բխում է մեր շահերից»»,- նշել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Փաշինյանը դռնփակ, հանրության մեջքի հետևում պայմանավորվածությունների է գնում, որտեղ ազգային և պետական շահը բացակայում է, սակայն սեփական վախերի պատճառով երբեմն նաև փորձում է խուսափել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Սյունիքի մարզում Ադրբեջանի վերջին ագրեսիան պայմանավորված էր հենց այդ հանգամանքով. Փաշինյանը խախտել է այն պայմանավորվածությունը, որը նախապես ձեռք էր բերել փակ դռների ետևում։

«Այսօր Ալիևն ինչ ասում է, Փաշինյանը չի կարողանում պատասխանել՝ ոչ։ Երբ հասկանում է, որ այդ ամենն առաջին հերթին խնդիր կարող է լինել իր համար, փորձում է խուսանավել։ Վերջին իրադարձությունները վկայում են այդ մասին։ Նաև այն, որ դեկտեմբերի 15-ին նախատեսվում է հանդիպում Բրյուսելում։ Սա վկայում է այն մասին, որ նախապես եղել է գործընթաց։ Հաջորդիվ փոխեց պաշտպանության նախարարին, բերեց իր համար վստահելի մարդու՝ «սպարապետ Սուրենին», որն ուղիղ կապ է հաստատում իր կոլեգաների հետ՝ Թուրքիայում և Ադրբեջանում։ Այսպիսով, համոզված եմ՝ Փաշինյանը փորձում է Ռուսաստանին հետ պահել այս բանակցային գործընթացից»,- ասել է Վահե Հակոբյանը։

Նա հատկանշական է համարել Փաշինյանի ասուլիսից մեկ այլ դրվագ ևս․ երբ վերջինս հայտարարեց, որ իր կյանքի ամենամեծ հարվածն այն վիրտուալ բունտն էր, որը հաջորդեց դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերած երիտասարդին աշխատանքից ազատելուն։  

«Իսկ ո՞ւր մնաց մեր 5 000-ից ավելի լուսավոր տղաների կյանքը, ու՞ր մնացին մեր կորցրած տարածքները, նաև այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբերջանն անընդհատ անարգում էր մեր դրոշը։ Շատ հետարքրքիր է՝ այդ ժամանակ նա հարված ստացե՞լ է»,- շեշտել է պատգամավորը։

Հակոբյանը կարծիք է հայտնել նաև, որ բոլոր հարցերում պոպուլիստական ու մանիպուլյատիվ իր գործելաոճը Փաշինյանը շարունակում է՝ առանց հաշվի առնելու, որ հասարակության շոկային վիճակն անցնում է, իսկ իր ասուլիսով ավելի բարդ իրավիճակի մեջ դրեց ինքն իրեն։

Վահե Հակոբյանը կանխատեսել է նաև, որ Սոչիում եռակողմ հանդիպմանը Փաշինյանին ստիպելու են ինչ-որ փաստաթուղթ ստորագրել․ անվանեն դա դելիմիտացիա-դեմարկացիա, թե միմյանց սահմանների ճանաչում։

«Այստեղ պետք է նկատել, որ անգամ 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները Ադրբեջանը չի կատարել։ Հիմա Փաշինյանն ինչպե՞ս է ստորոգրելու ևս մեկ փաստաթուղթ։ Մենք տասնյակ կիլոմետրեր նահանջ ենք կատարել՝ հասնելով Կապան։ Դա արվել է Փաշինյանի հրամանով, այդ մասին անգամ նա է ասել։ Այսինքն, Սյունիքն էլ է իր համար դժբախտ ու դժգույն»,- ասել է նա։

Հարցին՝ ստացվում է, որ օրակարգից դուրս է մղվել Արցախի հարցը, և հիմա դրված է Սյունիքի՞ հարցը, Հակոբյանը պատասխանել է՝ Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը։ 

Պատգամավորը հավելել է, որ ադրբեջանցիների համար M2 ճանապարհը էական նշանակություն չունի, բայց ամենաթողության պայմաններում նրանք ինչ կարողանում են, վերցնում են, որպեսզի հետո առևտրի առարկա դարձնեն։

«Նույնը գերիների դեպքում է։ Պետք չէ մոռանալ, որ ամիսներ առաջ գերիների դիմաց Ադրբեջանն ստացավ քարտեզներ։ Պետք է նկատել, որ օրվա իշխանությունն անգամ գերիների և զոհերի հստակ թիվ չգիտի»,- ասել է Հակոբյանը։

Նա ընդգծել է՝ այս իշխանությունն ունի մեկ նպատակ՝ չթողնել իր աթոռները։