Ե՞րբ կտրվի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների մեկնարկը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ինչպես հայտնի է, նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումից պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հստակեցման կամ, այլ ձևակերպմամբ, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի նպատակով առաջիկայում կձևավորվի համապատասխան հանձնաժողով։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ձևավորվող հանձնաժողովը, նախնական պայմանավորվածության համաձայն, կգլխավորեն երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները։ Ինչպես նշում են փորձագետներն ու ոլորտի մասնագետները, սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականում իրենից բավական բարդ, երկարատև ու աշխատատար գործընթաց է ներկայացնում։ Մասնագետները նաև նշում են, որ այդ գործընթացը հնարավոր է տևել մի քանի, անգամ մինչև տասը տարի։ Ավելին, կա տարբեր երկրների փորձը, երբ նույնիսկ տասնյակ տարիների աշխատանքը դեռևս վերջնական արդյունք չի տվել:
Մեր աղբյուրի պնդմամբ, կապված եղանակային բարդ ու վատ պայմանների հետ, նախատեսվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցերով ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքները սկսել 2022 թվականի գարնանը, իսկ ավելի կոնկրետ, ինչպես բառացի փոխանցեց մեր զրուցակիցը, «երբ կսկսվի ձնհալը»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»