«Որևէ հիմք չկա մարդկանց ձերբակալելու համար». շտաբի պետը հաստատում է Եղեգնաձորի քաղաքապետի թեկնածուի ձերբակալման տեղեկությունը
Քիչ առաջ տեղեկություններ էինք ստացել, որ Եղեգնաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանը և դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան ձերբակալվել են:
Տեղեկությունը Past.am-ի հետ զրույցում հաստատեց դաշինքի շտաբի պետ Մելս Հարությունյանը: Նա նշեց, որ իրենք էլ առանձնապես շատ տեղեկություններ չունեն, գիտեն միայն, որ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Սաքանյանն այս պահին Երևանում են՝ Հակակոռուպցիոն կոմիտեում: «Պատկերացում չունենք, թե ինչու են նրանց ձերբակալել, չենք կարողանում հասկանալ, թե հարցն ինչի հետ է կապված, որովհետև շատ լավ քարոզարշավ ենք իրականացրել, ժողովրդավարության բոլոր նորմերին հասմապատասխան: Որևէ հիմք չկա մարդկանց ձերբակալելու համար: Կարո՞ղ է ինչ-որ մեկը սուտ ցուցմունք տված լինի, դա չգիտեմ: Սպասենք, տեսնենք, թե ինչ կհայտարարեն»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ խոստանալով հետագա զարգացումների դեպքում կապ հաստատել մեզ հետ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»