ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
Նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:
«Կարծում եմ՝ նախորդ քննարկումներից կարող ենք եզրակացնել, որ առայժմ առնվազն կառավարությունը, ես շարունակում ենք մեծ հետաքրքրություն ունենալ այս ֆորմատով աշխատանքում: Կան խնդիրներ, որոնց վերաբերյալ, իհարկե, որոշում կայացնելու պատասխանատվությունը կառավարությանն է, մեծամասնությանը, բայց մյուս կողմից, շատ կարևոր է նաև հաղորդակից լինել այն տեսակետների հետ, որոնք առկա են կառավարությունից, խորհրդարանական մեծամասնությունից և խորհրդարանից դուրս քաղաքական շրջանակներում», - ասել է Փաշինյանը։
Նիստի մասնակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած օրակարգի հարցերը։
Հիշեցնենք` Փաշինյանի և արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ նախորդ հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 30-ին։




















Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Սեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումը
Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների