Սարուխանում երկու քվեաթերթիկ է անհետացել
Գեղարքունի մարզի Սարուխան գյուղի ընտրատեղամասում երկու ընտրող, որոնք միասին էին կամ միաժամանակ էին մտել ընտրատեղամաս, քվեախցիկից դուրս գալուց հետո հայտարարեցին, որ քվեաթերթիկ չունեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։
«Բոլոր արժանահավատ տեղեկությունները վկայում են, որ հանձնաժողովի տվյալ անդամը տվել է քվեաթերթիկները։ Պատճառ չկա էլ հակառակը կարծելու։ Ընտրական պրակտիկան հուշում է, որ քվեաթերթիկներն անհետանում են, եթե ինչ-որ մեկը «կարուսելի» նախապատրաստություն է տեսնում։ Խախտումն արձանագրվել է այդ մարդկանց անունով, ես եմ գնացել ընտրական տեղամաս վստահված աձի կարգավիճակով, տեղեկացրել եմ այդ մարդկանց, որ իրենց հետագա գործողությունները կարող են քրեական պատասխանատվության հանգեցնել, որովհետեւ որեւէ թեկնածուի համար բան նստելն ամենախելամիտ քայլը չի։ Մենք տվյալ ընտրատեղամասում եւ գյուղում հսկողություն ենք իրականացնում, եւ եթե փորձեն «կարուսելի» տեխնոլոգիան օգտագործել, կբացահայտվի»,- նշեց նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»