Լոռու ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 6 ընտրախախտումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում. դատախազություն
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ձաղիձոր խոշորացված համայնքներում դեկտեմբերի 5-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ 6 հաղորդում կամ ահազանգ, որոնք բոլորն էլ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ նաև Տեղամաային ընտրական հանձնաժողովների նախագահներից, ՀԿ-ների ներկայացուցիչներից, և վերաբերում են քվեարկության գործընթացին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ստացված հաղորդումներից և ահազանգերից 4-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, որոնցից մեկն արձանագրվել է Թումանյան, 3-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքների ՏԻՄ համամասնական ընտրություններում, 1-ը՝ Սպիտակ խոշորացված համայնքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների քվեարկված քվեաթերթիկները պատռելու միջոցով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ Սպիտակի խոշորացված համայնքի ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:
«Մարզի դատախազության հանձնարարությամբ ընդհանուր 6 հաղորդումներից 5-ն ուղարկվել է նախաքննության մարմին, իսկ 1-ը՝ հետաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ մինչև քվեարկության մեկնարկը, այսինքն ընտրարշավի ընթացքում ՀՀ Լոռու մարզի խոշորացված համայնքների ընտրությունների հետ կապված առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ հաղորդում-ահազանգեր ստացված չեն եղել:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»