2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական իմաստով կեղծված են. Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հոկտեմբերի 17-ի՝ նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հանրային տրամադրությունները վկայում են հետևյալի մասին.
1. 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ քաղաքական իմաստով կեղծված են և գործող կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը չեն արտահայտում հանրային տրամադրությունների իրական պատկերը։ Սկսվում է իշխող կապիտուլյանտ ռեժիմի լեգիտիմության ճգնաժամը։
2. Կապիտուլյանտները չունեն բավարար քաղաքական կապիտալ՝ հետագա կառավարման համար։ Ըստ համայնքային համայնապատկերի՝ ՔՊ քաղաքական որոշումներն այլևս չեն կարող հնչել պետության կամ հայ ժողովրդի անունից։ Նիկոլի միջազգային կամ ներքին ցանկացած որոշում, ստորագրված թուղթ կամ նախաձեռնած գործընթաց լեգիտիմ չէ և հենված է միայն ապօրինի պարտադրանքի ուժի վրա։ Նա բոլորովին իրավունք չունի խոսելու «ժողովրդից ստացած մանդատի» մասին։
3. Հանրության ակտիվ և գիտակից հատվածը չի՛ վստահում, չի՛ ստարում կապիտուլյանտին ու իր ՔՊ-ին։ Իսկ առողջ ու կայացած մարդիկ նախընտրում են այլ քաղաքական ուժերի հետ միավորվել ու առաջ գնալ։
4. Հասարակության շուրջ 65%-ն անտարբեր ու հիասթափված է քաղաքական անցուդարձերից։ Սա բերել է քաղաքական մասնակցայնության ճգնաժամի, որն էլ նշանակում է թույլ և խաթարված ժողովրդավարություն։
5. Հավաքական «ընդդիմություն» կոչվածը բազմաշերտ է ու դեռևս ոչ միասնական։ Եթե հաջողվի բոլոր տիպի ընդդիմությունները միավորել, մեկ շաբաթ հետո Նիկոլից միայն տխուր հուշեր են մնալու»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»