Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Քաղաքականություն

«Հույս ունեմ՝ հաջորդ անգամ կհանդիպենք դեմ առ դեմ». Բայդենը՝ Պուտինին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռավար զրույցի ընթացքում հույս է հայտնել, որ հաջորդ անգամ դեմ առ դեմ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին են վկայում Բայդենի և Պուտինի՝ տեսակամուրջի ձևաչափով ընթացող բանակցությունների սկզբնամասի տեսակադրերը:

«Ողջունում եմ Ձեզ, պարոն նախագահ», - դիմելով իր ամերիկացի գործընկերոջը՝ ասել է Վլադիմիր Պուտինը: Ի պատասխան Ջո Բայդենն ասել է. «Բարի օր: Ուրախ եմ Ձեզ նորից տեսնելու»:

Միմյանց ողջունելուց հետո առաջնորդները սկսել են զրույցը: Առաջինը խոսել է Բայդենը:

«Ցավոք, միմյանց չտեսանք «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ, բայց հույս ունեմ, որ հաջորդ անգամ կհանդիպենք դեմ առ դեմ», - ասել է ԱՄՆ նախագահը: Վլադիմիր Պուտինը հավանությամբ է պատասխանել Ջո Բայդենի առաջարկին: Դրանից հետո բանակցությունները շարունակվել են փակ ռեժիմով՝ ինչպես հայտարարվել էր նախապես:

Ռուսաստանի նախագահը կապի է դուրս եկել ԱՄՆ նախագահի հետ Սոչիի Բոչարով Ռուչեյ նստավայրից:

Կրեմլը և Սպիտակ տունը նախապես տեղեկացրել էին, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները դեկտեմբերի 7-ին հեռավար բանակցություններ են անցկացնելու պաշտպանված տեսակապի միջոցով: Այսօրվա տեսակամուրջը Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հինգերորդ շփումն է՝ Ջո Բայդենի՝ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Ըստ նրա՝ խոսակցությունը կտևի այնքան, որքան պետք է. նմանատիպ բանակցությունները հստակ «թայմինգ» չեն ունենում: