Համլետ Բատիկյանը նշանակվել է ՊՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: Նախօրեին Բատիկյանը փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի որոշմամբ ազատվել էր փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից:
Նա օգոստոսի 3-ին ազատվել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից եւ հաջորդ օրը նշանակվել այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար, որը, ազատվելով նախարարի պաշտոնից, փոխվարչապետ էր նշանակվել: Հիմա արդեն Բատիկյանը տեղափոխվում է Պաշտպանության նախարարություն, որն այժմ Սուրեն Պապիկյանն է ղեկավարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»