Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր նախագիծը` Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը
Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր նախագիծը` Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագիրը (Armenian Workforce Development Activity, AWDA)` $7.5 միլիոն արժողությամբ և 5 տարի ժամկետով, որը կիրականացվի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և այլ գործընկերների կողմից և որի արդյունքում նախատեսվում է թվով 10000 երիտասարդների զինել պահանջված մասնագիտություններում բավարար գործնական հմտություններով` ավելի լավ աշխատանքի հնարավորություններ ձեռք բերելու նպատակով:
Ծրագրի մեկնարկի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ինչպես նաև պետական, մասնավոր և կրթական գործընկեր կառույցների ղեկավար ներկայացուցիչներ:
«Մարդկային կապիտալը առավել կարևոր է զարգացման համար, և այն Հայաստանի մեծագույն առավելությունն է: Այս ծրագիրն հասցեագրում է աշխատանքային շուկայի անհամապատասխանությունները, ներգրավելով երիտասարդներին, կանանց, մասնավոր հատվածը և ուսումնական հաստատությունները`բարելավելու «փափուկ» (soft) և տեխնիկական հմտությունները, վերափոխելու Հայաստանի աշխատանքային շուկան և գնահատելու իրավական/կարգավորիչ փոփոխությունները, որոնք կնպաստեն երիտասարդների և կանանց համար աշխատանքային հնարավորնությունների աճին այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և հյուրընկալությունը» - նշեց դեսպան Թրեյսին իր ելույթում:
ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, որոնց շրջանակում երիտասարդներին և կանանց հնարավորություն կտրվի բարելավելու իրենց հմտությունները՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան և աշխատանք գտնելու ՏՀՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և հյուրասիրության ոլորտներում:
Առաջիկա հինգ տարիների ընթացքում ծրագիրն ուղղված կլինի 15-29 տարեկան երիտասարդներին և նրանց կներգրավի կարողությունների զարգացման տարբեր ծրագրերում՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոտեցման միջոցով: AWDA ծրագիրը նաև սերտորեն կհամագործակցի կրթական հաստատությունների՝ մասնագիտական կրթության և վերապատրաստման հաստատությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և մասնավոր հատվածի հետ՝ բացահայտելու նրանց կարիքները և կամրջելու ֆորմալ կրթությունը մասնավոր հատվածի հետ՝ օգնելու գիտելիքների փոխանցմանը և վերապատրաստմանը: Ծրագիրը կաջակցի երիտասարդներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց՝ արձագանքելով նրանց հատուկ կարիքներին, խրախուսելով նրանց ձգտումները և խթանելով մասնագիտական կատարելագործման և զբաղվածության համար ռեսուրսներ և ծառայություններ մուտք գործելու նրանց կարողությունը:
***
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ «Հայաստանի Ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի և «ՍԻՎԻՏՏԱ Հայաստան» գործարար խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ։ Սույն ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ:























Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»