Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել. Փաշինյան
Նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում փոխըմբռնում է ձեռք բերվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սակայն, ըստ վարչապետի, հետագայում ադրբեջանական կողմը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա, մասնավորապես, մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները, թե հայկական կողմը պետք է նշի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները։
«Սոչիում մենք փոխըմբռնում ունեինք, եւ ես հաստատում եմ այն ամենը, ինչի մասին խոսել եմ այն ժամանակ։ Իմ բոլոր ասածները նախօրեին հաստատվեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ես այդ դիրքորոշումն եմ արտահայտել, եւ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել հենց այդ դիրքորոշման շուրջ»,- ասաց Փաշինյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»