Հիշեք՝ ԱԺ-եք գալիս մեզ հաշվետվություն տալու համար և այդ տոնով կարող եք խոսել ձեր խմբակցության պատգամավորների հետ. Հռիփսիմե Ստամբուլյան
«ԱԺ գալուց առաջ հիշեք, որ գալիս եք այստեղ հաշվետվություն ներկայացնելու: Դուք իրավունք չունեք մեզ հետ խոսել այն տոնով, այն խոսույթով, որով գալիս, խոսում եք: Այդպես կարող եք խոսել ձեր խմբակցության պատգամավորների հետ»: Այս մասին վարչապետ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։
Այդ ընթացքում դահլիճից ինչ-որ ձայներ լսվեցին, ինչին նա արձագանքեց. «Երբ ես խոսում եմ, լռեք: Ես իրավունք ունեմ խոսելու, եւ դուք իրավունք չունեք ընդհատելու: Երկրորդ, նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո մենք ականատես ենք եղել բազմաթիվ փակ, գաղտնի պայմանավորվածությունների: Ըստ էության, էական էլ չի, դրանք բանավոր են, թե գրավոր: Դրանք կան եւ ունենալու են եւ իրավական, եւ բարոյական, եւ քաղաքական գնահատականներ դուք, աջ կողմում նստածներդ, եւ մարդիկ, որոնք սատարում են կառավարության ղեկավարին, բոլորդ պատասխան եք տալու»:
Մանրամասները՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»