Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում.Տիգրան Աբրահամյան
Այսպես կոչված «միջանցքային» քննարկումները ճիշտ հարթությունում չի քննարկվում։Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Խնդիրն այնքան նրանում չէ, թե ինչ ջանքեր է գործադրում (կամ չի գործադրում) ՀՀ իշխանությունը ցույց տալու իր վճռականությունը միջանցքի հարցը օրակարգից հանելու մասով։
Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է պնդել այդ հարցը, այլ պարզ լեզվով հայտարարում, որ եթե այն դիվանագիտական ճանապարհով չկարգավորվի, ապա դա կիրականացվի ռազմական ճանապարհով։
Ի՞նչ է այս տեսանկյունից ձեռնարկում իշխանությունը արտաքին ճակատում՝ չեզոքացնելու կամ նվազագույնին հասցնելու հարձակման հավանականությունը։ Եթե կարճ, ապա ոչինչ։
Երկրորդ, ինչ է արվում թշնամու հավանական հարձակման ուղղություններում՝ թշնամու հնարավոր հարձակումը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կասեցնելու և ըստ անհրաժեշտության հարցած հասցնելու համար։
Ընդ որում՝ ռազմական տեսանկյունից, մի շարք գործոնների հաշվարկը կարող է ցույց տալ, որ թշնամուն առավել արդյունավետ հակազդեցություն ապահովելու համար մեկնարկում անհրաժեշտ կլինի կետային հարվածներ հասցնել։ Բայց դրա համար եղած ռեսուրսների խորը հաշվարկ է հարկավոր։
Կրկնում եմ՝ բոլոր խնդիրները պետք է դիտարկել այն համատեքստում, որ Ադրբեջանը չի բացառում ուժի կիրառման միջոցով միջանցքի ապահովումը, իսկ դա, այդ թեմայով բանակցությունների տապալման պայմաններում, առավել հավանական է դառնում»,-գրել է Աբրահամյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»