Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Քաղաքականություն

Իշխանությունը ցանկանում է ինձնից հանցագործի կերպար կերտել, որ մեկուսացնի ինձ․ Գերասիմ Վարդանյան

Իշխանությունն իրականացվում է քաղաքական հետապնդում իմ և իմ կուսակցության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ «Ինձ երեկ կանչել էին ԱԱԾ, սակայն ես հրաժարվել եմ բացատրություն տալուց, քանի որ Հայաստանի ԱԱԾ-ն սպասարկում է Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանում սպասարակում է Ալիևի անձնական շահերը։ Որպես Հայաստանի քաղաքացի նման կառույցում ասելիք չունեմ, հրաժարվել եմ նաև դատաբժշկական փորձաքննությունից և դուրս եկել։ Ինչպիսի ընթացք կստանա գործը՝ չեմ կարող ասել։

Եթե ուզում են կալանավորել կարող են տեղ ու ժամ ասել, գնամ հանձնվեմ։ Մենք պատրաստ ենք մեր յուրաքանչյուր արածի համար պատասխան տալ և գնալ մինչև վերջ»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն հայտարարությանը, թե ինքն անցնում է Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով, Վարդանյանը նշեց, որ ինքը դրա հետ որևէ առնչություն չունի։

«Իրենք էլ դա գիտեն, դատարան ապացույցներ են ներկայացվել, իմ դեմ տրված կեղծ ցուցմունքի հետ կապված մենք հայց ենք ներկայացրել, որ սուտ մատնության հետ կապված գործ հարուցեն և առերեսում կազմակերպեն, չեն արել։ Մի տարի է՝ գործը հարուցված է, ինձ հետ որևէ քննչական գործողություն չեն արել, ես այդ գործով որպես մեղադրյալ ներգրվված չեմ եղել, ինչպես հայտարարում է Հրաչյա Հակոբյանը՝ առանց հասկանալու։ Ուզում են ինչ-որ գործ կարել, ինձնից հանցագործի կերպար կերտել, որպեսզի ինձ մեկուսացնեն։ Սա իրենց ձեռագիրն է, ես ոչ առաջին, ոչ էլ վերջին մարդն եմ, որն այս իշխանությունների հետ կապված նման իրավիճակում է հայտնվում»,- ընդգծեց Գերասիմ Վարդանյանը։

Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ ինք առնչվում է նաև մեկ այլ քրեական գործի հետ կապված մարիխուանայի օգտագործման։ «Այդ գործի հետ ես որևէ առնչություն չունեմ։ Ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդ գիտի, որ ես անգամ ծխախոտ օգտագործած չկամ։ Իրենց առաջարկել եմ արյան անալիզ տալ, մատնահետք վերցրել, բայց միտումնավոր տարել են գենետիկական անալիզի, որի պատասխանները 7-8 ամսվա ընթացքում են գալիս, որպեսզի ունենան իրենց ձեռքի տակ որպես գործ՝ լավ իմանալով, որ ես որևէ առնչություն չունեմ դրա հետ»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։