Ռուսաստանի թշնամիները և մե՛ր թշնամիներն են. Խաչիկ Ասրյան
Ռուսաստանի թշնամիները և մե՛ր թշնամիներն են
Հայկական բարձրավանդակում բնակվող հայերիս ու Հայաստանի համար արտաքին ռազմաքաղաքական և տնտեսական սերտ համագործակցության բնական ուղին, ասել է թե՝ ճշմարիտ ու միակ ճանապարհը հայ և ռուս քրիստոնյա ժողովուրդների, ասել է թե՝ Հայաստանի և Ռուսաստանի ազնիվ ու հավատարիմ բարեկամությունն ու համագործակցությունն են։
Արտաքին քաղաքականություն վարելիս` Հայաստանի Հանրապետությունը միշտ պետք է նմանվի սակրավորի. սակրավորը ականազերծման ժամանակ իրավունք չունի սխալվելու. նրա մեկ սխալը ճակատագրական կդառնա իր կյանքի և իր ընտանիքի անդամների համար` որբացնելով նրանց: Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունն իրավունք չունի երբեք իրականացնելու արտաքին՝ «և՛-և՛»-ի հայակործան քաղաքականությունը՝ մե՛կ ոտքով արևմուտք, մե՛կ ոտքով Ռուսաստան, այլապես, միանշանակ, կարժանանա ականազերծման ժամանակ կյանքը կորցրած սակրավորի ճակատագրին:
Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը պետք է բացառապես կառուցի քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդի, ասել է թե՝ Ռուսաստանի Դաշնության հետ միասին: Մենք անհնարինը պետք է դարձնենք հնարավոր՝ բացառապես նպաստելով ոչ միայն հայ-ռուս ժողովուրդների բարեկամության անընդհատ ամրապնդմանը, այլ՝ Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական և տնտեսական համագործակցության կատարելիությանը:
Եթե 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թուրքերի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի սկզբից մինչև ուղիղ մեկ ամիս կյանքի գնով Արցախի Մարտունի և Ճարտար քաղաքները, հարակից գյուղերը անառիկ պահած «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը միշտ պատրաստ է Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում կռվել Ռուսաստանի թշնամիների դեմ, նշանակում է, որ Ռուսաստանի թշնամիները և մե՛ր թշնամիներն են:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ՝ Խաչիկ Ասրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»