Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը
Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ հանդիպումը կայացել է փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի (Ռուսաստան), Վահե Գեւորգյանի (Հայաստան), Խալաֆ Խալաֆովի (Ադրբեջան), Սեդաթ Օնալի (Թուրքիա), ինչպես նաեւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հագիգիանի համանախագահությամբ։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանց թվում են՝ վստահության բարձրացում, առեւտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային ծրագրերը։
Հինգ երկրների ներկայացուցիչները նշել են, որ կցանկանային, որպեսզի Վրաստանը միանար հարթակի աշխատանքին, որի համար «դուռը» բաց է մնում։
Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել տվյալ ձեւաչափին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»