Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը տեղյակ չէ, թե իր գույքերից որն են համարել ապօրինի և կալանք դրել վրան։ Օհանյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով դատախազության հայտարարությանը։
Դատախազության լրատվական ծառայությունից դեկտեմբերի 8-ին Sputnik Արմենիային հայտնել էին, որ Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել։
«Ես չգիտեմ դրա մասին, ինձ հրավիրել են դատախազություն, բայց ԱԺ քառօրյա նիստերի շրջանակներում զանգել ու ասել եմ, որ հետո կներկայանամ: Դատախազություն կներկայանամ, կճշտեմ ամեն ինչ: Ծանուցման մեջ նշված չէ, թե որ գույքի մասին է խոսքը»,–ասաց Օհանյանը։
Հարցին, թե չունի՞ որևէ ապօրինի գույք, Օհանյանը պատասխանեց, թե այն, ինչ հայտարարագրել է, այդ էլ ունի, կամ այն, ինչ հայտարարագրել է իր ընտանիքը, այդ գույքին տիրապետում են: Օհանյանը հավելեց, որ իրեն առաջադրվող մեղադրանքն ապօրինի է և չի ընդունում այն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»