Կիսատ է թողել բանակցություններն ու վերադարձել Երեւան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով կիսատ է թողել Սյունիքի ճանապարհների ապաշրջափակման հարցով բանակցություններն ու վերադարձել Հայաստան։
Ադրբեջանի ներկայացուցիչն անսպասելի պայմաններ է առաջադրել, որոնք չեն բխում նոյեմբերի 26-ին Սոչիում Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հանդիպման պայմանավորվածություններից: Խոսքը դեկտեմբերի 1-ին Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների մասին է, որոնց վերաբերյալ, պարզվեց, կողմերին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել։
Մոսկովյան հանդիպումից օրեր անց Ադրբեջանի նախագահը Գուբինսկի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանից պահանջել էր նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետները։ Հայաստանի համար իսկապես անակնկալ է եղել ադրբեջանական իշխանությունների այդ հայտարարությունը։
«Մինչ այժմ բոլոր քննարկումներն անցել են կառուցողական երկխոսության մթնոլորտում։ Եվ մենք հույս ունեինք, որ աշխատանքը կշարունակվի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում արտացոլված սկզբունքների շրջանակներում, ինչպես նաեւ համաձայնեցված նախորդ հանդիպումներում»,- ասել է Գրիգորյանը։
Ըստ փոխվարչապետի` հայկական կողմը կարծում էր, թե հաջողվել է փոխըմբռնման հասնել երկաթուղային հաղորդակցության վերականգնման եւ ապաշրջափակման հարցում։ Կար նաեւ ըմբռնում, որ երկրները կպահպանեն ինքնիշխանությունը այն երթուղիների նկատմամբ, որոնք անցնում են իրենց տարածքով։ Այնուամենայնիվ, պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերին դեռ կհաջողվի շարունակել աշխատանքը հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արդեն համաձայնեցված են։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»