Կառավարում արտասովոր ձեւաչափով. Առուշանյանը համայնքի ղեկավարի պարտականությունները կատարում է բանտից
Գորիսի խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը «հեռավար» կառավարում է քաղաքը, չնայած այն հանգամանքին, որ գտնվում է անազատության մեջ: Այս մասին Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
«Պարոն Առուշանյանը հիմնական որոշումներն ինքն է կայացնում, փաստաբանների միջոցով նամակագրական կապ կա եւ այդ նամակների միջոցով ինքը տեղյակ է եւ շինարարական ծրագրերին եւ ներդրումային ծրագրերին եւ ընդհանուր առմամբ աշխատանքներին: Ճիշտ է համայնքապետարանում բաժինները աշխատում են, բայց այն բոլոր հարցերը, որոնք կապ ունեն համայնքի ղեկավարի որոշումների հետ, բնականաբար ամեն ինչ իր նամակների միջոցով է իրականացվում: Աշխատակազմը այդ բոլոր հարցերը կազմակերպում է օրվա ընթացքում, կամ մի քանի օրվա կտրվածքով եւ իր անմիջական որոշումներով աշխատանքային ձեւակերպումները արդեն հստակ տրվում են»,- ասաց Յոլյանը` նշելով, որ հեռախոսային կապի հնարավորություն Առուշանյանի հետ իրենք մինչեւ հիմա չունեն:
Իրինա Յոլյանը գտնում է, որ Առուշանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ արդեն չկա այն միակ ցուցմունքը, որը նրա դեմ էր տրվել:
«Այդ ցուցմունք տվող Լուսինե Ավետյանը արդեն ներկայացրել է` որն է եղել կեղծ ցուցմունք տալու հիմքերը եւ բնական է, որ որեւէ իմաստ չկա Առուշանյանին անազատության մեջ պահել: Բայց քանի որ նախորդ նիստերի ժամանակ մենք տեսել ենք, որ ժամանակի վրա փորձում են երկարաձգել, այսինքն` այնպիսի ժամերի են նշանակում դատական նիստը, որ օրը ավարտվի եւ կարողանան երկարաձգել: Բոլորը սպասում են, որ դեկտեմբերի 27-ին Առուշանյանը պետք է ազատ արձակվի»,-ասաց նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»