Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց
Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»

Սարսափելի ցավ է, երբ ՖԲ֊ում և մամուլում հայտնվում են կեղծ տվյալներ. զոհված հերոս Տարոն Սահակյանի մայրը դիմել է հանրությանը

Նոյեմբերի 16-ի սադրիչ գործողությունների արդյունքում հերոսի մահով ընկած Տարոն Սահակյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ դիմելով հանրությանը.

ՏԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԶՈՀԵԼ Է ԻՐ ԿՅԱՆՔԸ, ԲԱՅՑ՝ ԳԵՐԻ ՉԻ ՀԱՆՁՆՎԵԼ։
 
Սարսափելի ցավ է, երբ ՖԲ֊ում և մամուլում հայտնվում են այնպիսի կեղծ տվյալներ, երբ 31֊ամյա զոհված զինծառայողի մայրը ստիպված է գրել այս հոդվածը՝ մի անգամ ևս վերապրելով իր ողբերգությունը, ձեզ ապացուցելու համար չէ, որ ես գրում եմ սա։ Քանի որ որդուս կարգախոսը եղել է հայրենիքը, պատիվն ու արժանապատվությունը, ես սա անում եմ որդուս համար։ Միակ պատճառը, որ մեզ ստիպում է ապրել, դա՛ հպարտությունն է, որ որդիս զոհվել է հերոսաբար։ ՈՒ դուք այսօր փորձում եք դա՛ էլ խլել մեզնից։Լրատվամիջոցներն ու քննչական մարմինները գրում են, որ նոյեմբերի 16֊ին 13 զինծառայողներ գերի են հանձնվել։ Նոյեմբերի 17֊ին բաքվից վերադարձվել է Տարոն Սահակյանի սպանված մարմինը։ Սակայն ոչ մի տեղ չի նշվում, որ թշնամին տարել է Տարոնի արդեն իսկ զոհված մարմինը։
 
Կա տեսանյութ, որտեղ Տարոենը գոռում է. ֊Տղերք , կրակեք՝ Բայց ուր՞ էին տղերքը։ Նրանցից ութը փախել էին, մյուսներն էլ՝ ԳԵՐԻ հանձնվել։ Իսկ Տարոնին ճանաչողները գիտեն, որ իր տեսակը ոչ փախչող է, ոչ էլ՝ հանձնվող։ ՈՒ որդիս զոհում է իրեն՝ բայց գերի չի հանձնվում։ Ադրբեջանական ոչ պաշտոնական կայքերը գրել են, որ պայթյուն ից 9 զոհ ու վիրավոր ունեն. Դատաբժշկական փորցաքննությունը ապացուցել է, որ որդիս հրազենային վիրավորում չունի, նրա վերքերը պայթյունի հետեվանք են, վնասվել են կենսական օրգանները և վերքերը եղել են կյանքի հետ անհամատեղելի։ Իսկ գիտեք ինչ է ասել Մուրադովը երբ բերել նրա դին։ Ադրբեջանցիները նրան փոխանցել են, որ այս տղան հերոս է, ձեզ տալիս ենք հերոսի մարմին ու սա ասում ենք, որ թաղումը հերոսին վայել կազմակերպեք։Մեծ ցավով եմ ասում, բայց այն տպավորությունն է, որ թշնամին մեզնից ազնիվ է ու ավելի շատ է հարգում հերոսներին։ Ես հասկանում եմ, որ ցավն ու անորոշությունը կուրացրել է իմ ժողովրդին։ Բայց խնդրում եմ ձեզ, եկեք նույն հարթության վրա չդնենք գերիներին ու հերոսներին, եթե հավասարության նշան դնեք գերու և հերոսի միջև, վաղը ավելի շատ գերի կունենանք, քան՝ հերոս, վաղը կկորցնենք մեր բանակը։ Չգիտեմ, հաճու՞յք եք ստանում, երբ սուտ լուրեր եք տարածում թե Մուրադովը բերել է Տարոնի խոշտանգված մարմինը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ որդուս մարմնին խոշտանգման որև է բիծ անգամ չի եղել։ Որդիս հետմահու պարգևատրվել է մեդալով, ՊՆ֊ն հայտնել է իր շնորհակալությունը՝ նման խիզախ ու հայրենասեր որդի դաստիարակելու համար։
 
Ուստի, ձեզնից էլ խնդրում եմ հարգեք մայրերի վիշտը ու ձեր ապատեղեկվատվությամբ էլ՛ ավելի մի խորացրեք այն անսահման ցավն ու դատարկությունը, որ զգում են զոհվածների՝ ընտանիքները։