«Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Գոջը»՝ Կոկորդիլոսագետին չաջակցելու համար
Yerevan.Today-ի տեղեկություններով, երեկ երեկոյան «Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, ով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը: Պատճառները միանգամայն քաղաքական են․ բանն այն է, որ «Վեդեցի Գոջը» համառորեն հրաժարվում է կոալիցիա կազմել իշխանական Քաղպայմանագիր կուսակցության ավագանու հետ ու այդպիսով աջակցել Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա դառնա Վեդու խոշորացված համայնքի ղեկավար։ Վեդու համայնքապետ դառնալու շանսն ընդդիմության ձեռքում է: Վեդու ՏԻՄ ընտրություններում դեկտենմբերի 5-ին հաղթել է ընդդիմությունը՝ Սպարտակ Թաթիկյանի դեմքով, պարտվել է Փաշինյանի քաղաքական թիմը՝ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ․ նա էր իշխանության թեկնածուն Վեդու ՏԻՄ ընտրություններում:
Ի դեպ, ծեծի միջադեպի ահազանգի հետքերով, ըստ մեր աղբյուրի, երեկոյան ոստիկանները շտապել են դեպքի վայր, և խիստ ուշագրավ է, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքից ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին», այսինքն՝ նրա հետ Վեդու ոստիկանական բաժին չի բերվել թեկնածուին հաշվեհարդարի կամ քաղաքական «բազառների» համար գործարանի տարածք կանչած, ենթադրաբար ծեծի ու ճնշումների ենթարկած անձը կամ անձինք:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»