Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց։
Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդությունը ներկայացրել էր Քննչական կոմիտեի քննիչը։
Հիշեցնենք, որ Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։
Նշենք՝ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, փաստաբաններն էլ պնդում են՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Այս առնչությամբ Ասլանյանի փաստաբան Երվանդ Վարոսյաննը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, նշելով, որ դատարանն ակնհայտ ապօրինի որոշում է կայացրել։
«Քաղաքական պատվերն առայժմ կատարված է։
Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»,- գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»