Արցախում Արգիշտի Քյարամյանը «Վաստակի համար» մեդալով է պարգեւատրել
2021թ. դեկտեմբերի 17-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալեց պաշտոնական այցով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության ՔԿ տարածած հաղորդագրությունից:
«ԱՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորեց գործընկեր կառույցների միջև փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնեց առավել զարգացնել և ընդլայնել դրանք՝ մասնավորապես կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման ուղղություններում:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահը երախտագիտություն հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և ողջ անձնակազմին ԱՀ քննչական կոմիտեի հանդեպ հատուկ ուշադրության և հոգածության, կոմիտեի գործունեությանը բարոյական և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:
ԱՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը պարգևատրվեց «Վաստակի համար» մեդալով»,- նշված է հաղորդագրությունում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»