Լաչինի միջանցքում անցակետեր տեղակայելը, ըստ էության, նշանակում է Արցախի և Հայաստանի վերջ. Տիգրան Աբրահամյան
Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է, և նրա հայտարարությունները որպես հիմք ընդունելու և տրամաբական վերլուծություններ անելու անհրաժեշտություն չեմ զգում։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 18-ին, ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ որեւէ տարբերակ չկար Արցախի հարցը լուծել առանց տարածքային զիջումների, հայտնում է News.am-ը:
«Նույն 2016 թվականի աշնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Այստեղ խնդիրը որևէ ձևով թշնամու հայտարարությունները մեր դաշտ բերելը չէ, բայց նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում էր, որ ոչ միայն ինքնորոշման իրավունքի իրացումը օրակարգի հարց է եղել, այլ այդ թեման միջազգային տարբեր դերակատարների կողմից Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու գործոն է եղել։ Եվ այս իրավիճակում հավատալ և հետևել Նիկոլ Փաշինյանի ոչ տրամաբանական հայտարարություններին ես կարծում եմ՝ ճիշտ չէ։ Կա նաև երկրորդ հանգամանքը․ այն հայտարարությունները, որոնք այդ ժամանակ արտահայտվել են համանախագահների՝ տարածաշրջան այցերից և համանախագահ երկրների ղեկավարների 5 հայտնի հայտարարություններից հետո, դրանցում ամենակարևոր դրույթը արձանագրում էր հիմնարար սկզբունքների առկայությունը բանակցային գործընթացքում։ Սրանք ցույց են տալիս, որ բանակցությունները տեղի են ունեցել այդ հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասաց նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»