Կադիրովը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել կա՛մ թափանցիկ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, կա՛մ խոստովանել, որ «ապաստանում է ահաբեկիչներին»: Այս մասին Չեչնիայի ղեկավարը գրել է Telegram-ի իր ալիքում:
Նրա խոսքով, Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն կատարած «ավազակներն ու սրիկաները» ապաստան են գտնում Թուրքիայում և այնտեղ այգիներն ահաբեկիչների անուններով վերանվանելու հավաքներ ու միջոցառումներ են կազմակերպվում: Ահա թե ինչպես է Կադրովն արձագանքել Թուրքիայում Ջոհար Դուդաևի զբոսայգու բացմանը:
Մի քանի տարի առաջ Կադիրովը Էրդողանին խնդրել էր Թուրքիայից արտահանձնել Չեչնիայում գործող ահաբեկիչներին։
Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Քոջայելի մարզի Քյորֆեզ քաղաքում բացվել է Ջոհար Դուդաևի անունով այգի։
Ջոհար Դուդաևը Չեչնիայում անջատողական շարժման առաջնորդն է եղել, որը հանդես էր գալիս Ռուսաստանից Չեչնիայի անջատման օգտին և ղեկավարում էր ռուսաստանյան դաշնային ուժերի դեմ ռազմական գործողությունները: Դուդաևը սպանվել է 1996 թ. ապրիլի 21-ին չեչենական Գեղի-Չու գյուղում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»