Երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է. Փաշինյան
Դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, դեկտեմբերի 15-ի բրյուսելյան հանդիպումից առաջ էլ գծանշել էր հայկական կողմի կարմիր գծերը, որ միջանցքային որեւէ տրամաբանություն հայկական կողմը չի ընդունում․
«Այն, ինչ պայմանավորվեցինք եւ խոսեցին երկաթուղիների մասով Բրյուսելում, Սոչիսում սկսված խոսակցության ամփոփումն էր, եւ այդտեղ արձանագրումը հետեւյալն էր, որ երկու կողմերից կգործի լիարժեք մաքսային, սահմանային հսկողություն, որը մեզ համար, Ադրբեջանի համար ընդունելի է, եւ մենք պայմանմավորվեցինք գործարկել երկաթուղու հնարարությունը»,- ասաց նա։
«Բայց Բրյուսելում ես եւ Ադրբեջանի նախագահը փորձեցինք մտնել մանրամասների մեջ, հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մենք արտահայտում ենք այսպիսի դիրքորոշումներ, որովհետեւ հրապարակյին հնչող դիրքորոշումները այսբերգի երեւացող կողմն են։ Բայց կան պատճառներ ու խնդիրներ, որոնց պատճառով այս կամ այն դիրքորոշումն ենք արտահայտում։ Երբ մտանք մանրամասների մեջ, ես այդտեղ էլ տեսա հնարավորություն, որ մենք կարող ենք գալ որոշակի լուծումների, որտեղ թե մեր դիրքորոշումները, թե՛ Ադրբեջանի առաջ քաշած զուտ գործնական խնդիրները կարող են իրականում լուծում ստանալ, բայց էս մասով մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, պարզապես այդ հանդիպումից հետո նաեւ ես որոշակի հնարավորություններ տեսա, եւ դրանք մենք պիտի փորձենք օգտագործել, որպեսզի այս հարցում իրական կոմպրոմիսային լուծում գտնենք, որը չի հատում մեր էն կարմիր գծերը, որոնց մասին ես արդեն ասել եմ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»