Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց. Փաշինյանի սպանություն չէ՞ր նախապատրաստվել
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով ԱԱԾ-Ն կարճել է Արթուր Վանեցյանի դեմ հարուցված քրեական գործը: Խոսքն այն քրեական գործի մասին է, թե իբր նա նախապատրաստել էր ՀՀ վարչապետի սպանությունը: Մեկ տարի անց նախաքննական մարմինը հասկացավ, որ աձին անհիմն մեղադրելով որեւէ արդյունքի չեն հասնի:
2020 նոյեմբերի 15-ին ԱԱԾ -ն հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանը ձերբակալվել էր վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար նրան դիտավորությամբ կյանքից զրկելու և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին տիրանալու գործողությունները նախապատրաստելու համար։
ԱԱԾ նախկին տնօրեն, Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը մեղադրվում էր իշխանության յուրացումը և վարչապետի սպանությունը նախապատրաստելու համար։ Փաստաբան Լուսինե Սահակյանը դեռեւ այն ժամանակ ապօրինի է որակում մեղադրանքը։
ԱԱԾ-ն հրապարակել էր հեռախոսային խոսակցության մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, խոսում են այս գործով մեղադրյալ, նախկին իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, դաշնակցական Աշոտ Ավագյանը և Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։
Ըստ ԱԱԾ-ի, նրանք քննարկումներ են ունեցել առգրավված զենքի օգտագործման և նպատակի մասին։ Եվ ահա մեկ տարի անց ապացուցվեց, որ նման բան չի նախապատրաստվել:
Ք.Մ.




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»