Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ» Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՀսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
Քաղաքականություն

Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր

Պետությունը մեծ հաշվով չի կատարում քաղաքացիների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորությունները: Տարվա կեսին պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք պետպատվերով բուժում ստանալու հետ կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

Տիկին Կիրակոսյան, Հայաստանը 2021 թվական էր մտել լրջագույն խնդիրներով և մարտահրավերներով: Ամփոփելով անցնող տարին՝ ըստ Ձեզ, որքանո՞վ է հաջողվել հաղթահարել դրանք:

Ցավով պետք է նշեմ, որ անցնող տարում ոչ միայն չի հաջողվել հաղթահարել այդ մարտահրավերները, այլև դրանք ավելի են ահագնացել, առաջացել են նորերը:

Եթե խոսեմ սոցիալական ոլորտից, բոլորիս համար շատ շոշափելի է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, այստեղ ինչ-որ վիճակագրություն ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Կառավարությունը չկարողացավ անգամ գնաճի տեմպերը պահել իր կողմից արվող կանխատեսումների շրջանակներում, էլ չեմ խոսում գնաճը զսպելու մասին: 2022 թվականի համար ևս ունենք գնաճի կանխատեսումներ, իսկ կառավարությունը, ինչպես տեսնում ենք 2022 թվականի բյուջեում, դրա հետևանքները ժողովրդի համար մեղմելու քայլեր չի նախատեսում:

Պետությունը մեծ հաշվով չի կատարում քաղաքացիների նկատմամբ ունեցած սոցիալական պարտավորությունները: Տարվա կեսին պարզվեց, որ մենք խնդիրներ ունենք պետպատվերով բուժում ստանալու հետ կապված:

Սոցիալական խնդիրներն իրականում շատ-շատ են, սակայն մտահոգիչը ոչ թե դրանց քանակն է, այլև դրանք հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունները կամ հաճախ անգործությունը:

Սակայն, պետք է արձանագրեմ, որ 2021 թվականի հիմնական ու ամենամեծ մարտահրավերները սոցիալական ոլորտում չէին: Այս տարին կատարյալ ձախողում էր անվտանգային տեսանկյունից: Մայիսից երկրի տարածքում ունենք ադրբեջանական զինուժ, սահմանին բավականին հաճակախի էին սրացումները՝ այդ թվում զոհերով, վիրավորներով և գերիներով:

Արցախյան կարգավորման հարցում ոչ միայն չունենք առաջընթաց, այլև, կարծես թե, չկա անգամ նման գործընթաց: Այս տեսանկյունից բավականին մտահոգիչ էին վերջին առցանց ասուլիսում, ապա նաև ֆեյսբուքյան գրառումներում, բանակցային գործընթացի կարգավորման տարրերի մասին Փաշինյանի իբրև թե մեկնաբանությունները: Ավելի ադրբեջանամետ մեկնաբանություններ, մանիպուլյացիաներ ուղղակի անհնար էր պատկերացնել, կարծում եմ, անգամ Ալիևի համար:

Ձեր կարծիքով, Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին հնչեցրած նման գնահատակներով ի՞նչ խնդիր է փորձում լուծել:

Մի կողմից սա փորձ էր պաշտպանվելու իրեն ուղղված մեղադրանքներից, որոնք միանգամայն օբյեկտիվ են և հիմնավոր: Փաշինյանը թերևս պատմության ամենաապիկար բանակցողն է: Նա, բանակցային գործընթացում հայկական կողմերի ձեռքբերումները քայլ առ քայլ փոշիացնելով, փորձում է քողարկել իր ապիկարությունը և հերթական անգամ իր մեղքը բարդել ուրիշների վրա:

Միևնույն ժամանակ այդ ստերի, մանիպուլյացիաների շքերթն ուղերձ էր մեր հանրությանը, միջազգային գործընկերներին, արդեն հանրայնացվող ուղերձ այն մասին, որ Հայաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ձեռքերը լվանում է: Ինչո՞ւ հանրայնացվող, քանի որ դիվանագիտական խողովակներով այս ուղերձն արդեն բավականին երկար ժամանակ է հղվում է, և դրա արդյունքները մենք արդեն տեսել ենք, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների վերջին հայտարարության, Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության:

Սակայն այստեղ ամենամտահոգիչը թերևս Փաշինյանի կողմից հնչեցրած գնահատականների վտանգավորությունն է հետագայում մեր բանակցային դիրքերի համար: Փաշինյանը նպատակաուղղված ջախջախում է հայկական կողմի զինանոցում եղած բոլոր փաստարկները և հիմնավորումները:

2022 թվական ենք մտնում օրակարգում ունենալով  տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելը: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը և ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ դրանից, ըստ Ձեզ:

Պարտությունների էջը չփակած, անընդհատ միակողմանի զիջումներ անող, իր երկրի տարածքում հակառակորդի զինուժի ներկայություն ունեցող պետության ղեկավարի կողմից թմբկահարվող խաղաղության դարաշրջան բացելու նախաձեռնությունն ուղղակի աբսուրդային է հնչում:

Ե՛վ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ խաղաղությունը լինելու է բացառապես վերջիններիս նախապայմաններն անվերապահ կատարելու դիմաց, գործընթացն առնվազն դա է ցույց տալիս:

Փաշինյանն ինչ-որ խաղաղության դարաշրջան է փորձում բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք շարունակում եմ մեզ հետ խոսել ուժի և ուժի կիրառման սպառնալիքի լեզվով և նախապայմաններ թելադրել: Ե՛վ Անկարայի, և՛ Բաքվի կողմից մեր առջև դրվող հիմնական նախապայմաններից է Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ցանկություններով կարգավորելն ու այդ էջը փակված համարելը: Նոյեմբերի 9-ից հետո այդ նախապայմանն օրակարգից դուրս չի եկել: Այդ մասին պաշտոնական հայտարարություն չկա ո՛չ Անկարայից, ո՛չ Բաքվից, ուստի խաղաղության էջ բացող Փաշինյանը փորձելու է կատարել այդ նախապայմանը: Փաշինյանի կողմից Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի որոշակի էլեմենտների շուրջ իբրև թե մեկնաբանություններն այդ ուղղությամբ հերթական քայլն էին:

Թուրքիայի կողմից առաջ քաշվող մյուս նախապայմանը կատարելու հակվածություն ևս նկատվում է: Խոսքը Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու մասին է: Փաշինյանի թիմի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնիսկ հրաժարվում էին 1915 թվականի իրադարձությունների հետ կապված Ցեղասպանություն բառն օգտագործել: Վերջին ասուլիսում Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու Թուրքիայի նախապայմանի վերաբերյալ հարցի հետ կապված Փաշինյանը փորձեց հնարավորինս խուսափողական պատասխան տալ՝ փորձելով հանրության մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ Թուրքիան այդ հարցում նախապայման չունի:

Սակայն այս նախապայմանն օրակարգից հանելու մասին նույնպես Անկարայից պաշտոնական հայտարարություն չկա:

Մյուս նախապայմանը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, և վստահ եմ, որ առաջիկայում դա իրականացնելու ուղղությամբ ևս իշխանությունները որոշակի քայլեր կիրականացնեն:

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու այս նախապայմաններին, ի դեպ, Թուրքիան նորն է ավելացրել՝ Հայաստանից պահանջում է տրամադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»:

Ամփոփելով նշեմ, որ իրադարձությունների դինամիկան և տրամաբանությունը հուշում են, որ 2022 թվականը նույնպես բավականին բարդ է լինելու Հայաստանի համար՝ լի բազմաթիվ մարտահրավերներով: Թե որքանով մենք դրանք կկարողանանք հաղթահարել, փակելով այս չավարտվող պարտության էջը, մեծապես կախված է մեզանից և յուրաքանչյուրիցս: