Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց
Իշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ամանորյա ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ,
անցնող տարին բարդ ու ծանր էր մեր երկրի ու ժողովրդի համար:
Ցավոք, մեր պարտությունը կանգ չառավ 2020թ-ի նոյեմբերին: Այն շարունակվեց ողջ անցած տարվա ընթացքում և ահագնացող տեմպերով շարունակվում է մինչ օրս:
Երկիրը ոտքի կանգնեցնելու, մեջքը ուղղելու փոխարեն այս իշխանության պատճառով էլ ավելի խորացան պարտություններն ու վիշտը:
 
Հանուն սեփական իշխանությունն ու աթոռը օր ավել պահելու Փաշինյանն իր գաղտնի-կիսագաղտնի պայմանավորվածություններով, կեղծ խաղաղության օրակարգերով, միակողմանի զիջումներով, ինչպես նաև աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ ներքաշվելով, մեր երկիրը կանգնեցրեց շատ լուրջ մարտահրավերների առաջ:
 
Մեր ժողովրդի, մեզանից յուրաքանչյուրի առջև ծառացած խնդիրներն իրենց ցավալի դրսևորումներն ունեցան նաև սոցիալ-տնտեսական կյանքում: Շարունակվող գնաճը, տնտեսության մեջ մեծագույն անորոշությունը, մարդկանց եկամուտների նվազումը, տնտեսական իրական աշխուժության բացակայությունը և բազմաթիվ այլ հարցեր այս իշխանության ապիկար քաղաքականության հետևանքներից են: Նշված և այլ բազմաթիվ գործոնների հետևանք էր նաև արտագաղթի այս տարվա մտահոգիչ տեմպը:
Բայց մեր պատմությունը հուշում է, որ նույնիսկ ամենածանր ու մութ պահերին մենք չենք հանձնվել ու չենք կոտրվել, միշտ գտել ենք խոհեմ լուծումները, վճռական պահին համախմբվել, մի բռունցք ենք դարձել ու հաղթահարել բոլոր դժվարությունները:
Թող 2022թ-ը լինի համախմբման, վերականգնման ու վերածննդի տարի՝ մեր երկրի, մեր ժողովրդի համար:
 
Ցանկանում եմ, որ գալիք տարում յուրաքանչյուրս մեր հերթին ու պետությունն իր հերթին ամուր կանգնած լինենք բոլոր այն անհատների ու ընտանիքների կողքին, ում օջախի լույսը խամրել է պատերազմի ու դրա հետևանքների պատճառով: Զոհված հերոսների ընտանիքները, վիրավորները, չվերադարձած տղաներն ու նրանց ընտանիքները, փախստական դարձած մեր հայրենակիցները բոլորիս հոգածության կարիքն ունեն:
 
Սիրելի հայրենակիցներ,
խաղաղություն ու առողջություն եմ մաղթում յուրաքանչյուրիս, մեր ընտանիքներին, բոլորիս: Ցանկանում եմ, որ 2022-ին գտնենք կամ վերագտնենք մեր երջանկության ու հաջողության բանաձևը:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ