Իսպանիայի գավաթ. այսօր պայքարի մեջ կմտնեն «Ռեալը» և «Բարսելոնան»
Ընթացքի մեջ է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչը: Այսօր իրենց ճանապարհը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և «Բարսելոնան»:
Կատալոնական ակումբը հյուրընկալվելիս կմրցի «Լինարեսի» հետ: Սա 2 թիմերի միջև պատմության առաջին հանդիպումն է: «Լինարեսը» Իսպանիայի ուժեղությամբ 3-րդ լիգայում է հանդես գալիս: Թիմը անցկացրել է 17 հանդիպում և 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 22:30-ին:
«Ռեալը» նույնպես իր հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ: Անչելոտիի թիմին կփորձի դիմագրավել «Ալկոյանոն»: Այս թիմն արդեն, իսկ փորձ ունի «Ռեալին» հաղթելու: Նախորդ խաղարկության հենց այս փուլում, «Ալկոյանոն» 2:1 հաշվով առավելության հասավ մադրիդցիների նկատմամբ, հաղթական գնդակը խփելով՝ ավելացված ժամանակի 115-րդ րոպեին:
Բացի այդ խաղից թիմերը միմյանց դեմ հանդիպել են ևս 2 անգամ: Երկու խաղերում էլ առավելությունը եղել է Արքայական ակումբի կողմը՝ 3:0 և 4:1 հաշիվներով: «Ալկոյանոն» ևս հանդես է գալիս Իսպանիայի 3-րդ դիվիզոնում: Թիմը 17 խաղից հետո ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակում 11-րդն է: Խաղի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 00:30-ին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»