Ղազախստանում ցուցարարները տապալել են Նազարբաեւի հուշարձանը
Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները Ալմաթիի շրջանի վարչական կենտրոն համարվող Թալդըկորգան քաղաքում ապալել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հուշարձանը, իջեցրել պատվանդանից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական KazTAG պորտալին։
Ավերված հուշարձանի լուսանկարը հրապարակվել է պորտալի Telegram ալիքում։
Չորեքշաբթի ավելի վաղ Sputnik Ղազախստանը հայտնել էր հուշարձանը տապալելու փորձերի մասին։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն եւ Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ակցիաներ են կազմակերպել՝ ընդդեմ հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման, ինչը էներգետիկայի նախարարությունը բացատրել է նրանով, որ հունվարի 1-ից էլեկտրոնային բորսայում գները ձեւավորվել են առաջարկ-պահանջարկի հիման վրա։
Տոկաեւը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, իսկ հունվարի 4-ին իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են կատարել ցուցարարների հիմնական պահանջը՝ նվազեցնել գազի գինը։ Չնայած դրան՝ բողոքի ակցիաները շարունակվել են այլ քաղաքներում։
Հանրապետությունը սահմանափակել է ինտերնետի եւ մեսենջերների աշխատանքը։ Նախագահը արտակարգ դրություն է մտցրել Ալմա Աթա, Ալմաթի եւ Մանգիստաու շրջաններում։ Պարետային ժամ է սահմանվել, արգելվել են զանգվածային միջոցառումները, տեղաշարժը սահմանափակվել է։
Հունվարի 5-ի առավոտյան Տոկաեւը պաշտոնանկ է արել կառավարությանը եւ հանձնարարել վեց ամսով սահմանել հեղուկ գազի եւ բենզինի գների պետական կարգավորում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»