Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա Հովսեփյան
Քաղաքականություն

Հայաստանի «դեմոկրատներն», ըստ էության, Հայաստանը տանում են դեպի թյուրքական կոալիցիա. Ստեփան Դանիելյան

Հայաստանն իր անվտանգությունը չի ապահովում, սպառում է ուրիշների կողմից ապահովվող անվտանգությունը,  ու այդ անվտանգությունը (լավ, կամ վատ) ապահովում է Ռուսաստանի ու Իրանի միջոցով։ Անգամ Իրանը չտատանվեց զորք մոտեցնել Թուրքիայի ու Ադրբեջանի սահման ու դրանով ապահովեց Սյունիքի հանդեպ Հայաստանի սուվերենությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Հայաստանի թշնամիներն են Ադրբեջանն ու Թուրքիան, ով հակառակը կպնդի, ուղարկեք հոգեբուժարան բուժվելու։Ձեւավորվում է կոալիցիա՝ թյուրքական ու հակաթյուրքական։ Ով սա չի տեսնում, ուղղակի մտածողության խնդիր ունի։ Ղազախստանում լուծվում է թյուրքական աշխարհի ճակատագիրը։

Հիմա մենք պետք է որոշենք, թե որ կոալիցիայում ենք գտնվում, մեր զորքի մասնակցությունը սիմվոլիկ է, ընդամենը կոալիցիաները ընտրության խնդիրն է դրանով լուծվում։

Սա է խնդիրը։ Հայաստանի «դեմոկրատներն», ըստ էության, Հայաստանը տանում են դեպի թյուրքական կոալիցիա։ Սա է խնդիրը։ Այլ հարց հիմա չկա։

Եթե կա հակառակ տրամաբանված կարծիք, առանց կաղապարների, ռեալպոլիտիկի դաշտում, խնդրեմ, հակառակը հիմնավորեք։

Հ.Գ. Ովքեր տարիներ ի վեր, հանուն «վեհ» գաղափարների Արցախը հանձնելու ջատագովներն են եղել, Ղազախական «ժողովրդավարության» մասին են սկսել մտածել ու ադրբեջանցիներն են նաեւ սոցցանցերում  իրենց ճղում ղազախական «ժողովրդավարության» համար։ Հետաքրքիր կերպով համընկնում են տեսակետները։ Հաջորդ քայլով Արցախից զորք հանելու խնդիրն են դնելու, հետո Սյունիքը Ադրբեջանին տալու ու այդպես շարունակ…»,- գրել է նա։