Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի
Փարաքար համայնքում համատեղ կառավարում կիրականացվի: Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը, հայտնում է Aravot.am-ը:
Թե ինչպիսի՞ն կլինի այդ սխեման, խմբակցությունները կտեղեկացնեն մեկ ժամից: Նրանք հանդես կգան հայտարարությամբ: Հիշեցնենք, այսօր առավոտից Փարաքար խոշորացված համայնքի նիստը բացվել էր, սակայն չէր կայանում. օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, իսկ խմբակցությունները համաձայնության չէին գալիս:
Նիստը մեկնարկել էր բախումներով, ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ կային տուժածներ: Քննարկումների արդյունքում, որոշվել է համատեղ կառավարում իրականացնել: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ:
«Ապրելու երկիր» կուսակցությունը 10 ձայնով իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար, թեեւ իրենց ստացած ձայները չեն ապահովում օրենքի պահանջը՝ 50 տոկոսից ավելi ձայների առկայության դեպքում է հնարավոր ընտրել համայնքապետ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»