Հենրիխ Մխիթարյան․ Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում
Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 20-րդ տուրի արտագնա խաղում «Միլանից» կրած 1։3 հաշվով պարտությունից հետո հույս է հայտնել, որ հաջորդ տուրում «Ռոման» կկարողանա դրական արդյունքի հասնել «Յուվենտուսի» հետ տնային խաղում։
«Մենք կատարելագործվելու տեղ ունենք, բայց լինում են չնչին դրվագներ, որոնք արդյունքում տարբերությունը մեր օգտին չեն դարձնում։ «Միլանի» դեմ խաղում թույլ տվեցինք սխալներ, որոնք չենք կարող մեզ թույլ տալ։ Իսկ ամեն սխալի համար պատժվում ես մրցակցի կողմից։
Առաջիկա երկու օրում պետք է անել առավելագույնը, որպեսզի պատրաստ լինենք «Յուվենտուսի» հետ դիմակայությանը։ Կլինի լուրջ պայքար, եւ մենք շանս ունենք մեր երկրպագուների ներկայությամբ հաղթել։ Բարդ կլինի, մեր կազմի մի քանի խաղացողներ բաց կթողնեն այդ հանդիպումը։ Պետք է բնավորություն ցույց տանք «Յուվենտուսի» դեմ խաղում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը։
Իտալիայի առաջնության 21-րդ տուրի «Ռոմա» - «Յուվենտուս» հանդիպումը տեղի կունենա հունվարի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։
«Միլանի» դեմ խաղում կարմիր քարտ են ստացել եւ առաջիկա հանդիպումը բաց կթողնեն պաշտպաններ, հոլանդացի Ռիկ Կարսդորպն ու իտալացի Ջանլուկա Մանչինին։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»