Փարաքարում ավագանու նիստն այսօր այդպես էլ չկայացավ
Փարաքարում այսօր` հունվարի 7-ին, համայնքապետի ընտրության համար հրավիրված ավագանու նիստը այդպես էլ չկայացավ էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների եւ նիստը վարողի անձ շուրջ անհամաձայնության պատճառով:
Բանն այն է, որ նիստը պետք է վարի ամենատարեց ավագանու անդամը, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչն է, բայց նիստը վարող է նշանակվել «Դավիթ Մինասյան» խմբակցության ավագանու անդամը` պատճառաբանելով, որ ամենատարեց ավագանու անդամը նիստի մեկնարկից` 10:00-ից, ուշացել է:
Նշենք, որ ուշանալու պատճառը նիստից առաջ տեղի ունեցած միջադեպն էր:
Նշենք, որ առավոտյան Վոլոդյա Գրիգորյանի աջակիցները ներխուժեցին համայնքապետարանի շենք եւ նրանց ու ոստիկանների միջեւ բախում տեղի ունեցավ, մեկ քաղաքացի եւ մեկ ոստիկան ուշաթափվեցին:
Հատկանշական է, որ այս պահին էլ ավագանու 3 խմբակցությունները նիստերի դհլիճում են եւ սպասում են նիստի կայացմանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հրավերով ժամանել են ՔՊ-ական պատգամավորներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։




















Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ...
Անթույլատրելի է դատարկել սահմանամերձ գյուղերը՝ կեղծ կրթական նախագծերով. Ատոմ Մխիթարյան
Մեր տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ ով վերահսկում է Սյունիքը, վերահսկում է ողջ Կովկասը. Արշակ ...
Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է
Առիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբում
Տեր ենք կանգնելու մեր ընտրական իրավունքին. արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներ
Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «...
Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հ...
Իշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ...