ՀԱՊԿ-ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ. Անդրանիկ Թևանյան
ՀԱՊԿ–ին՝ այո, Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելուն՝ ոչ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:«Ղազախստան մեկնած հայկական զորախմբին բաժին է հասել Ալմաթիի կենտրոնական շուկայի հսկողությունը։ Փաստորեն, Ղազախստանում հայերն առաջնորդվեցին «Որտեղ հաց, էնտեղ կաց» հայտնի տարբերակով։
Իսկ եթե լուրջ, ապա ՀՀ–ն, հայտնի հանգամանքներից ելնելով, չպետք է խոչընդոտեր ՀԱՊԿ կոնսենսուսային որոշման կայացմանը՝ զորք մտցնել Ղազախստան, բայց պետք է ձեռնպահ մնար հայկական զորախումբ ուղարկելուց՝ կրկին հայտնի հանգամանքներից ելնելով։
ՀԱՊԿ որոշմանն «այո» ասելով մենք կօգնեինք Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավոր ՌԴ–ին, իսկ զորախումբ չուղարկելով մենք կպատասխանեինք Ղազախստանի նախագահ Տոկաևին՝ 44–օրյա պատերազմի հետ կապված իր հակահայկական պահվածքի պահով։ Բայց ինչպես միշտ Նիկոլ Փաշինյանը սխալ որոշում կայացրեց։ Նա քծնելուց ու «մտնելուց» քծնում ու «մտնում» է մինչև վարդապետի խազը։ Տվյալ դեպքում՝ մինչև Կրեմլի «պադվալի» վերջին աստիճանը։
Ճակատագրի հեգնանքն այն է, որ 2008–ին «Մարտի 1» կազմակերպած, 10 մարդու մահվան պատճառ դարձած ու 2018–ին փողոցով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն այժմ դեմ է փողոցով իշխանության գալուն, դեմ է ղազախական նիկոլներին և ղազախական «Մարտի 1»-ին»,- գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»