Հայաստանի տարածքը թյուրքական համարող Ի. Ալիևը և Ռ.Թ. Էրդողանը խաղաղության օրակարգ չունեն. թուրքագետ
Այսօր պաշտոնապես մեկնարկել է դիվանագիտական երկխոսությունը Հայաստանի դե ֆակտո իշխանությունների և Թուրքիայի միջև։ Մոսկվայում հանդիպել են երկու պետությունների հատուկ ներկայացուցիչները և շուրջ 1,5 ժամ քննարկել «առանց նախապայմանների» օրակարգը։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Արդեն առիթներ եղել են անդրադառնալու այն հանգամանքին, որ թե՛ նման հանդիպումների օրակարգը, թե՛ բուն հանդիպման մասնակիցների կազմը որևէ լավատեսության հիմք չի տալիս մեզ։ Զարմանալի չէ, որ թուրքական կողմը պաշտոնական տեքստում նշում է նախապայմանների բացակայության մասին։ Իրականում, Թուրքիայի կողմից Հայաստանի դե ֆակտո իշխանություններին ներկայացված նախապայմանները (այդ մասին տե՛ս այստեղ՝ https://www.facebook.com/varujeans/posts/10224359601447905) ըստ էության արդեն մասամբ իրականացվել են, մնացածների իրականացումը ընթացքի մեջ է (մի քանի օրինակ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում, հանրային դոմինանտ դիսկուրսում պրոթուրքական քարոզի իրականացում, Արցախի հանդեպ քաղաքական հավակնություններից հրաժարում, Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ տարածքային հավակնություններին արձագանքի բացակայություն, «թյուրքական միջանցքի» նախապատրաստություն և այլն)։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»