Ալիևը զանգահարել է Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ «Հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ վերջերս Ուկրաինա կատարած այցը՝ քննարկվել է ներուկրաինական հակամարտության կարգավորման խնդիրը։
Վլադիմիր Պուտինը պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ կայացած շփումների մասին անվտանգության երաշխիքների տրամադրման մասով, որոնք ապահովում են Ռուսաստանի անվտանգությունը։ Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասով մտքերի փոխանակման ժամանակ գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը հաջողվել է օպերատիվ կերպով կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ»,- ասվում է հաղոդագրության մեջ։
Նշվում է, որ հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մտադրությունը։
Կրեմլի հաղորդագրության մեջ չի նշվում՝ արդյո՞ք քննարկում եղել է Արցախի հարցի կամ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի շուրջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»