«Մենք պատրաստ չենք զիջումների գնալ». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևոր հայտարարություն է արել
ՆԱՏՕ-ն շուտով Ռուսաստանին գրավոր առաջարկներ կանի անվտանգության հարցերի վերաբերյալ, երեքշաբթի օրը՝ հունվարի 18-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Շուտով մենք գրավոր կներկայացնենք Ռուսաստանին մեր առաջարկները, նրանք տեղյակ են այդ մասին: Այս գրավոր առաջարկներն արտացոլում են բանակցություններում մեր լուրջ ներգրավվածությունը` սպառազինությունների վերահսկողության, ռազմական գործունեության հետ կապված թափանցիկության, հրթիռների և շատ այլ հարցերի շուրջ», - ասել է Ստոլտենբերգը:
«Բայց մենք պատրաստ չենք զիջումների գնալ առանցքային հարցերում...Իսկ պատասխաններն ու մասնակցությունը այն հանդիպումներին, որոնց ես նրանց հրավիրել եմ, կախված է Ռուսաստանից»,- հավելել է նա։
Միաժամանակ, Ստոլտենբերգը կարծում է, որ դեռ վաղ է խոսել՝ արդյոք ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը համաձայնության կգան, թե ոչ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»