Արման Ղազարյանը վերադարձավ Ուրարտու
«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Թիմ է վերադարձել ակումբի սան Արման Ղազարյանը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
2019 թվականից նա ժամանակավորապես հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում, որի կազմում նա երկու մրցաշրջան անցկացրեց՝ հանդես գալով Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։ 2021/22 մրցաշրջանը Ղազարյանը նույնպես սկսեց բանակայինների կազմում՝ այս անգամ հանդես գալով Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում։
«Ուրարտու» վերադառնալուց հետո ֆուտբոլիստը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով․
«Թիմակիցներիցս շատերի հետ արդեն ծանոթ էի, շուտ հարմարվել եմ թիմին, ամեն ինչ շատ դրական է։ Վերադարձել եմ իմ հարազատ թիմիս օգնելու, քանի որ այստեղ եմ սկսել առաջին քայլերս ու երկար ժամանակ հանդես եկել։ Նպատակներս թիմային հաջողությունների հետ են կապված, փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի լավ արդյունքների հասնենք առաջնությունում և գավաթում»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»