Փարաքարում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է համայնքի 5944 բնակիչ. «Ապրելու երկիր»
Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցության՝ Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին միացել է Փարաքար համայնքի 5944 բնակիչ, որը կազմում է ընտրությունների մասնակիցների ավելի քան 60 տոկոսը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բոլոր ստորագրությունները փոխանցվել են կառավարության աշխատակազմ և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
«Ապրելու երկիր» խմբակցությունը, հիմք ընդունելով «Տեղական ինքակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի պահանջները, դիմել է վարչական դատարան՝պարտավորեցնելու կառավարությանը՝ կայացնել արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում։
Հատկանշական է, որ կառավարությունը նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Փաստորեն կառավարությունը օրենքը կիրառում և իր պարտականությունները կատարում է ընտրողաբար՝ ելնելով իշխող կուսակցության քաղաքական շահերից։
Ակնհայտ է, որ համայնքում «մեծամասնություն» ունեցող իշխանությունը գիտակցում է արտահերթ ընտրություններում իր ակնհայտ պարտությունը և իր անօրինական քայլերով փորձում է պահպանել իշխանությունը Փարաքար համայնքում՝ վնասելով համայնքի շահերը։
Մենք հաստատակամ ենք, տեր կանգնել Փարաքար համայնքի բնակիչների օրինական պահանջներին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»