Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Արարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում
Քաղաքականություն

Փաշինյանի քավորը՝ «մեծ հիասթափություն». ինչպես է փոխվել Ղալումյանների կյանքը

Իր՝ «Մեծ հիասթափության» հերթական մոդելավորումն ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «ընկերներին և բարեկամներին», որոնք, ըստ Փաշինյանի, սպասում էին, որ «իրենց կյանքում ինչ-որ փոփոխություն լինի», բայց այդպես էլ չեն տեսնում դրա արդյունքը:
 
«Արդյունավետ է այն իշխանությունը, որը առաջին հերթին կարողանում է սահմանափակել իր ընկերներին, բարեկամներին, մերձավորներին: Եվ ես կարծում եմ, որ այս առումով մենք նույնպես գործել ենք բավական արդյունավետ»:- համոզված է Նիկոլ Փաշինյանը:
 
Սակայն, կարճ ժամանակ անց Փաշինյանը մոռացավ իր այս մտահոգության մասին։
 
Այսօր հայտնի դարձավ, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ընդլայնել է իր այսպես ասած` ներկայությունը իշխանական համակարգում, ընդ որում գործը արդեն իսկ հասել է դատական համակարգին։ Մասնավորապես, 2022թ. հունվարի 13-ին Արթուր Աթաբեկյանը ՀՀ նախագահի՝ ՆՀ-13-Ա որոշմամբ նշանակվել էր սնանկության դատարանի նախագահ: Մամուլը գրել էր, որ Արթուր Աթաբեկյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի եւ Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի հորաքրոջ որդին է։ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ Նրա եղբայր Վահե Ղալումյանն էլ Ազգային ժողովում պատգամավոր է աշխատում` «Իմ քայլը» խմբակցությունից։
 
Մամուլը բազմիցս էր անդրադարձել Ղալումյանի կողմից իշխանությունը յուրայիններով կոմպլեկտավորելու ձգտումներին։ Հայկ Ղալումյանը նաև անում էր ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը:
 
«Ռաշն Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Վահագն Ղալումյանը, որը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, Հայկ Ղալումյանի հեռավոր բարեկամն է:
 
Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը նշանակվել է Տավուշի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
 
Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։
 
Ինչպես տեսնում ենք` այս նշանակումները ոչ միայն այլևս չեն մտահոգում Փաշինյանին, այլ մի բան էլ նման վարքագիծ դրսևորում են հենց իր հետ քավոր-սանիկական կապերում գտնվող պաշտոնյաները...