Հունվարի 22–ի եւ 23–ի տվյալով, հանրային սննդի ոլորտի շրջանառությունը նվազել է 50–ից 80 %-ով. Աշոտ Բարսեղյան
«Ռեստորանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ստուգումներն իրավական հիմք չունեն, հետեւաբար տուգանքները օրինական չեն եւ դրանք բողոքարկվելու են։
«Ոչ մի ռեստորան չի մուծելու տուգանքը։ Աշխատեք սովորական ռեժիմով»,– ասվում էր հայտարարության մեջ։
Աշոտ Բարսեղյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց հանրային սննդի ոլորտը ընդվզելու է այս սահմանափակումների դեմ, որովհետեւ այն ծանր հետեւանքներ է ունենալու ոլորտի վրա։
«Առողջապահության նախարարն էլ ընդունեց, որ քաղաքացին իր կամքով պետք է ցույց տա QR կոդը, եթե ցույց չի տալիս, ապա հանրային սննդի ոլորտի աշխատակիցները իրավունք չունեն QR կոդը սկանավորել։ Տեսչական մարմինը շաբաթ եւ կիրակի օրերին 60–ից ավելի տուգանք է գրել, որոնք մեր համոզմամբ, օրինաչափ չեն եւ դրանք բողոքարկվելու են։ Հերթական ապօրինություններից մեկն էլ այն էր, որ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ անելիս շրջում են ոստիկանների հետ, որոնք մոտենում են հաճախորդներին եւ պահանջում պատվաստումը հաստատող սերտիֆիկատ։ Կառավարությանը զգուշացնում եմ, որ բիզնեսի հետ էդպես չեն խոսում, որովհետեւ բիզնեսը կընդվզի։ Երեկ Էկոնոմիկայի փոխնախարարին զգուշացրել եմ, որ եթե իրենք փորձեն խաղալ Առողջապահության նախարարի խաղը եւ չկանգնեն տնտեսվարողների կողքին, ապա իրենց էլ է սպասվում տնտեսվարողների զայրույթը»,– նշեց Աշոտ Բարսեղյանը։
Ըստ նրա՝ հունվարի 22–ից ուժի մեջ մտած սահմանափակումները ցույց են տվել, որ պատվաստված քաղաքացիների թիվը չի համապատասխանում պաշտոնապես հայտարարված թվերին։
«Առողջապահության նախարարությանը մնում է փողոցով մարդկանց հետեւից վազել ու պատվաստել, որովհետեւ իրենց գործիքակազմը սպառվել է, իրենք պարսիկներին պատվաստելուց բացի, այլ բան չեն արել, կամ էլ այն մարդիկ են պատվաստվել, որոնք դուրս չեն գալիս։ Պարզվում է, որ բնակչության նույնիսկ 20%-ը պատվաստված չէ, ինչպես հայտարարում է Առողջապահության նախարարությունը։ Կրկնում եմ, առավել շատ պատվաստվել են պարսիկները, հետեւաբար կարող եմ ասել, որ վակցինացիայի տուրիզմը Հայաստանում զարգացել է»,– նկատեց Աշոտ Բարսեղյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»